Հաղորդավար Մարկ Սաղաթելյանը Գերմանիայում վիրահատությունից հետո «Facebook»-ի իր էջում հայ բժիշկների մասին խոսելիս նրանց չակերտներում է բժիշկ անվանել և գրել.
«Այն մասին, թե ինչ արեցին հայ «բժիշկները», ավելի մանրամասն կգրեմ մոտ օրերս։ Մի բան կասեմ միայն, եթե Գերմանիան չլիներ, կմնայի հաշմանդամ ողջ կյանքում»։
Ավելի վաղՍաղաթելյանը «Facebook»-ի իր էջում գրել էր, որ Գերմանիայում է, իրեն վիրահատելու են, հուսով և համոզված է, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի, և ինքը վերջապես կկարողանա քայլել։
Մարկ Սաղաթելյանը «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ Գրիգոր Նազարյանի հետ վթարի էր ենթարկվել այս տարվա հունիսի 22–ի գիշերը՝ Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում։ Իրար էին բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։
Վիրահատությունից հետո Սաղաթեկյանն անթացուպերով է տեղաշարժվում և հույս ունի, որ մեկ ամսից դրանք կփոխարինի ձեռնափայտով։ Նա իր էջում տեղադրել է նաև իրեն վիրահատած գերմանացի բժկի հետ լուսանկարը։
Մարկ Սաղաթելյան. «Եթե Գերմանիան չլիներ, կմնայի հաշմանդամ»
Հաղորդավար Մարկ Սաղաթելյանը Գերմանիայում վիրահատությունից հետո «Facebook»-ի իր էջում հայ բժիշկների մասին խոսելիս նրանց չակերտներում է բժիշկ անվանել և գրել.
«Այն մասին, թե ինչ արեցին հայ «բժիշկները», ավելի մանրամասն կգրեմ մոտ օրերս։ Մի բան կասեմ միայն, եթե Գերմանիան չլիներ, կմնայի հաշմանդամ ողջ կյանքում»։
Ավելի վաղ Սաղաթելյանը «Facebook»-ի իր էջում գրել էր, որ Գերմանիայում է, իրեն վիրահատելու են, հուսով և համոզված է, որ այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի, և ինքը վերջապես կկարողանա քայլել։

7or.am