Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում նախատեսվում է կառուցել «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան»։
Ուսումնարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքները համակարգելու է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ ուսումնարան բացելու գաղափարը պատկանում է արցախյան Վանք գյուղի նախկին բնակիչ Լևոն Հայրապետյանին, ով ստանձնել է նախագծի ֆինանսավորման պարտավորությունը։
«Այժմ մեր նպատակն արտասահմանյան փորձն ուսումնասիրելն է։ Հենց դրա համար էլ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել»,-ասել է Կոմանդոսը՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը համայն հայության պարտքն է։
Հենց այս նկատառումով էլ նա այս հարցում ընդգծել է Սփյուռքի ներգրավվածության կարևորությունը։
Ղարաբաղի «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը» համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշերին։ Համաձայն նախագծի՝ բացի ռազմական և մարտական բաժիններից, ուսումնարանն ունենալու է դահլիճ, ֆուտբոլի դաշտ՝ տրիբունաներով, բռնցքամարտի և ըմբշամարտի, ծանրամարտի հարթակներ, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի դաշտեր և այլն։
Ռազմական ուսումնարանը ստեղծվելու է Գանձասարից ոչ հեռու։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014թ.։
Արցախում կկառուցվի ռազմական ուսումնարան