Լրահոս

05.11.2012 15:37


Սեյրան Օհանյան. «Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք»

Սեյրան Օհանյան. «Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք»

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) մասնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել ՔԴԵԴ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին և բանակի ձեռքբերումներին:

«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո»,-ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև նշել է. «Քսան տարվա պատմության ընթացքում մենք մշտապես ունեցել ենք քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ: Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք, բացի դրանից՝ առ այսօր բանակում իրականացվում է քաղաքացիական վերահսկողության տարաբնույթ գործողություններ: ՀՀ զինված ուժերը ծնվել են ժողովրդի ծոցից՝ մշտապես արտահայտելով հանրության կամքը: Սա է նաև մեր հաջողության գրավականը»: Խոսելով ՀՀ ԶՈՒ ձևավորման և կայացման առանձնահատկություններից՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը թվարկել է մի քանի դրույթներ՝ մասնավորապես կարևորելով միասնության, սեփական հողին տեր կանգնելու և գրագետ հրամանատարության գործոնները:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին և հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատև ու քրտնաջան աշխատանք իրականացնել:

 

Այս խորագրի վերջին նյութերը