Լրահոս

05.11.2012 15:21


Գազի արտահոսքից թունավորման դեպքեր Երևանում

Գազի արտահոսքից թունավորման դեպքեր Երևանում

Նոյեմբերի 4-ին` ժամը 22։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982թ. ծնված Գոհար Պետրոսյանը և  2010թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը:
Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ին, նշված բնակարանում, լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով, նրանց ինքնազգացողությունը վատացել է, և դիմել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
                                                                         ***
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 00։15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ռոստովյան փողոցի 36 շենքի թիվ 2 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը, 1940թ. ծնված Մարտին Թադևոսյանը և 1959թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են բնակարանում` լողանալուց հետո:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը