Լրահոս

05.11.2012 15:19


Տեղաբաշխվել են 1 մլրդ 350 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1 մլրդ 350  մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5204B130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 350 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 350 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 222 004 653 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3591 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը