Լրահոս

05.11.2012 14:06


Րաֆֆի Հովհաննիսյան. «Նախագահական ընտրություններում պայքարը Սերժ Սարգսյանի հետ կլինի անհավասար, բայց հաղթահարելի»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նախագահական ընտրություններում պայքարը Սերժ Սարգսյանի հետ կլինի անհավասար, բայց  հաղթահարելի»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի մասին հոկտեմբերին արած իր հայտարարությունը այդքան էլ չի համապատասխանում իր էությանը, քանի որ ինքը չի սիրում անձնավորել: 

Կային բարոյական պարտավորություններ, որոնք չկատարվեցին:  Ես մաղթում եմ լավագույնը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Ես վիրավորված չեմ։ Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով՝ քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, և այդ պարտավորությունները չհարգվեցին ու խախտվեցին: Այդ խմբից գոնե մեկը՝ պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի: Ես լավագույնն  եմ ցանկանում «Ազատ դեմոկրատներին», հատկապես նոր սերնդին, որը եթե պետք է մտնի քաղաքական դաշտ, ծավալվի, արդյունքներ բերի, իր ինքնությամբ, իր մեջ առաջին հերթին պետք է գտնի հանցանքների, մեղքերի և սխալների  իր աղբյուրը,–նշել է նա։–Ես չեմ հայցում որևէ մեկի սատարումը իմ թեկնածության շուրջ: Մենք պետք է ունենանք դե յուրե նախագահ: Նախագահական ընտրություններում պայքարը Սերժ Սարգսյանի հետ կլինի անհավասար, բայց  հաղթահարելի: Պետք է լինի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոնսոլիդացում:  2013թ. պետք է այնպիսի դաշտ ստեղծեմ, որ 2018թ. լինեն ազատ, արդար ընտրություններ: Նախագահական ընտրությունների պայքարը կտանեմ մինչև վերջ:  Վերջին օրերին հանդիպել եմ շատերի հետ, երիտասարդների հետ՝ քննարկելու հավաքական թեկնածուի հարցը: Հավաքական թեկնածուն պետք է ստեղծված լինի հասարակության կողմից: Ես բիզնեսով չեմ զբաղվում և բիզնես չունեմ: Կարծում եմ՝ մինչև ընտրություններ կկարողանանք հավաքել 100 մլն դրամ, իսկ եթե  դրանից ավելի ծախսվի նախագահական ընտրություններում, ապա դա կլինի ապօրինի գումար, եթե, իհարկե, մինչ այդ օրենքը չփոխվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը