Քաղաքական

05.11.2012 13:47


Նախագահականից հետո, խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը

Նախագահականից հետո, խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ևս ասուլիս է հրավիրել և պատասխանել լրագրողների հարցերին։ Նա պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակությանն արթնացնելու համար անել այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում՝ նաև հրապարակում լինել տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ նախագահական ընտրությունից հետո լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

–Այդ պարագայում էլ ձեր սիրելի դեմքերը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կվերադառնան խորհրդարան,–ասել է նա՝ հավելելով, որ «Ժառանգությունը» կառաջարկի վարչապետի և կառավարության նոր կազմի իր թեկնածուներին։

Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Ժառանգության» համագումարը, և հենց այդ ժամանակ էլ կքննարկվի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը