Լրահոս

05.11.2012 13:35


Լախդար Բրահիմին Սիրիայում իրադարձությունների զարգացման երկու սցենար է տեսնում

Լախդար Բրահիմին Սիրիայում իրադարձությունների զարգացման երկու սցենար է տեսնում

ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկը չի կարող հաղթող դուրս գալ, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է քաղաքական լուծում գտնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Դիվանագետի խոսքով՝ հնարավոր է իրադարձությունների զարգացման երկու սցենար.

«Կա՛մ պետք է գործի դրվի կարգավորման քաղաքական գործընթացը, կա՛մ սիրիական հակամարտությունը կմեծանա և դուրս կգա Սիրիայի ու տարածաշրջանի սահմաններից»։ 

Այս խորագրի վերջին նյութերը