Լրահոս

05.11.2012 13:32


Վահան Հովհաննիսյանին «Գելլափ»–ի հարցումները չեն հետաքրքրում. նա շատ ավելի կարևոր գործեր ունի

Վահան Հովհաննիսյանին «Գելլափ»–ի հարցումները չեն հետաքրքրում. նա շատ ավելի կարևոր գործեր ունի

ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ծանոթ չէ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի անցկացրած վերջին հարցումներին։

Չեմ հետաքրքվում «Գելափ»–ի հարցումներով, տեղյակ չեմ վերջինի մասին, չեմ կարող մեկնաբանել, քանի որ չգիետեմ՝ ինչի մասին է այդ հարցումը,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

Համաձայն սեպտեմբեր ամսին անցակցրած այդ հարցումների՝ ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային նախագահական ընտրություններ, հարցին մասնակիցների 28 տոկոսը պատասխանել է՝ Սերժ Սարգսյանին, 19 տոոկսը՝ Գագիկ Ծառուկյանի, 11 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 4 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 3 տոկոսը՝ Լևոն Տեր Պետրոսյանի և Վարդան Օսկանյանի, իսկ Վահան Հովհաննիսյանին ու Արթուր Բաղդասարայանին իրենց ձայնը կտան հարցվածների մեկական տոկոսը։

Վահան Հովհաննիսյանը պնդել է, որ այս տվյալներին չի ծանոթացել, քանի որ զբաղված է։

–Ես ավելի կարևոր գործեր ունեմ, քան «Գելափ»–ի եզարկացություններրը կարդալը,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը