Լրահոս

05.11.2012 19:01


Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ծրագրի վերաբերյալ

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան  ծրագրի վերաբերյալ

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչ /ՋԴՇ/

 Համապատասխանելով Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ ֆինանսավորման համար սահմանված բոլոր չափանիշներին` 2005 թվականին Հայաստանն ընդգրկվեց ՀՄԿ պորտֆելի երկրների շարքում: Այս քայլին հաջորդեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքո աշխատանքային խմբի ստեղծումը, որտեղ ներգրավված էին մասնագետներ տարբեր նախարարություններից: Սույն աշխատանքային խումբը ՀՄԿ փորձագետների հետ միասին մեկ տարի շարունակ անցկացրեց  հանրային քննարկումներ` ծրագրում ընդգրկվելիք ոլորտները սահմանելու համար: Քննարկումների արդյունքում ՀՄԿ ֆինանսավորման համար որպես գերակա ուղղություններ ճանաչվեցին ոռոգման ենթառուցվածքների և գյուղական ճանապարhների վերականգնում ծրագրերը: ՀՀ կառավարության կողմից հաստատված այս ուղղությունները ներկայացվեցին ՀՄԿ տնօրենների խորհրդի հաստատմանը:

Այս գործընթացին հաջորդեց ՀՄԿ-ի կողմից համաձայնագրի պատրաստումը, որով վերջինս ՀՀ կառավարությանը տրամադրեց լրացուցիչ 32 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումար` Ջրից դեպի Շուկա բաղադրիչի համար` բացի Կառավարության կողմից նախապես հայցվող գումարի, քանի որ ի լրումն Հայաստանի կառավարության կողմից ներկայացված գերակա ուղղությունների, ՀՄԿ-ն կարևորում է նաև այս բաղադրիչի իրականացումը համաձայնագրի շրջանակներում:

ՋդՇ բաղադրիչի նպատակն էր օժանդակություն տրամադրել Հայաստանի Ջրօգտագործող ընկերություններին /ՋՕԸ/ և ՋՕԸ անդամ ֆերմերներին` կապ հաստատելով բարելավված ոռոգման և շահութաբեր գյուղատնտեսության միջև: ՀՄԿ-ի այս առաջարկի հիմքում ընկած է հետևալ առանցքային մոտեցումը.

  • ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման արդյունքում ոռոգումը դառնում է հուսալի, ավելանում են  ոռոգելի հողատարածքները և բարձրանում է գյուղատնտեսության արտադրողականությունը,
  • գյուղական ճանապարհների վերականգնման արդյունքում բարելավվում է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների հասանելիությունը:

Այսուհանդերձ, ենթակառուցվածքների վերականգնմանը զուգընթաց անհրաժեշտ էր տրամադրել համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի ֆերմերները ցածրարժեք մշակաբույսերից անցում կատարեին դեպի առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը, որի շնորհիվ կբարձրանար ֆերմերների գյուղատնտեսական եկամուտը: Արդյունքում, ֆերմերները կկարողանային ապահովել եկամուտների աճ և ՋՕԸ-ին ժամանակին վճարելով ջրի դիմաց գանձվող վճարը` պահպանել այն ենթակառուցվածքները, որոնք վերականգնվելու էին ՀՄԿ ֆինանսավորմամբ: Ցածրարժեք մշակաբույսեր /ցորեն, գարի, առվույտ և այլն/ աճեցնելու դեպքում ֆերմերը շատ հաճախ ի վիճակի չէր վճարել  ջրի սպասարկման վճարը, և ՋՕԸ-երը ստիպված դիմում էին կառա-վարության օգնությանը: Այսպիսով, Ջրից դեպի շուկա ծրագիրը կոչված էր օժանդակելու թե ՋՕԸ-ին և թե ֆերմերին` ներդնելով նոր տեխնոլոգիաներ ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ուղղութ-յուններով, ապահովելով վարկային միջոցներ, ինչպես նաև կապելով ֆերմերներին շուկային` հետբերքահավաքային վերամշակման և մարքեթինգի ենթաբաղադրիչի միջոցով:

ՀՄՀ-ՀայաստանծրագրիՋրիցդեպիշուկաբաղադրիչ. իրականացնողընկերություն

ՋԴՇ ենթածրագիրն իրականացվել է “ԷյՍիԴիԱյ” Վօկա ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որում ներգրավված էին “Արկադիս Եվրոկոնսալտ” հոլանդական և “Վիստա Պլյուս” տեղական ընկերությունները: 18,7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այս պայմանագիրը հանդիսանում է միանվագ վճարման պայմանագիր, որի տեխնիկական առաջարկը պատրաստվել և ներկայացվել է ՀՄԿ-ի կողմից դեռևս 2006 թվականին` նախքան ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ստեղծումը: Այսպես, ՀՄԿ-ի կողմից անցկացվել է միջազգային մրցութային գործընթաց, որի արդյունքում 2007 թվականին հաղթող է ճանաչվել վերը նշված կոնսորցիումը` լավագույն տեխնիկական և ֆինանսական առաջարկ ներկայացնելու համար: ՀՄՀ-Հայաստանն ապահովել է պայմանագրի կատարումը` պայմանագրում սահմանված դրույթների համաձայն:

Պայմանագրի շրջանակներում կոնսորցիումն իրականացրել է հետևյալ հինգ բաղադրիչները.

    • Ջրի ներտնտեսային կառավարում /ՋՆԿ/,-40%- 7,400,000 ԱՄՆ դոլար
    • Անցում բարձրարժեք գյուղատնտեսությանը /ԲԱԳ/, 25% - 4,625,000 ԱՄՆ դոլար
    • Հետբերքահավաքային վերամշակում և մարքեթինգ /ՀՎՄ/,20%-3,700,000 ԱՄՆ դոլար
    • Խորհրդատվություն ՀՄՀ-Հայաստանի վարկատուներին և վարկառուներին, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրման համակարգի ստեղծում, 15%-2,775,000 ԱՄՆ դոլար
    • Բնապահպանություն և շրջակա միջավայրի պահպանում:

Ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կազմակերպությունն ուսուցանել է Ջրօգտագործող ընկերությունների /ՋՕԸ/ անդամ 81 709  ֆերմերների: Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության տասը մարզերի 430 համայնքներում: Վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 2 հիմնական թեմաներից՝ Ջրի ներտնտեսային կառավարում եւ Բարձրարժեք գյուղատնտեսություն: Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՋդՇ ենթածրագրի վարկային բաղադրիչի վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ հասցեագրվել են նշված թեմաներին առնչվող բնապահպանական խնդիրներ: Բոլոր թեմաների վերաբերյալ մշակվել են ուսուցողական ձեռնարկներ, բուկլետներ եւ տեղեկատվական թերթիկներ: Դասընթացի տևողությունը 4 օր էր, որից 3 օրն անց էր կացվում լսարանային պարապմունքների տեսքով, իսկ մեկ օրը գործնական այցելություն էր ՋդՇ ենթածրագրի շրջանակներում հիմնադրված ցուցադրական տեղամասեր: Կոնսորցիումի գլխավոր գործընկեր ”ԷյՍիԴիԱյ Վօկա” ամերիկյան ընկերության միջազգային փորձագետների աջակցությամբ ապահովվել են տեխնոլոգիական նորամուծություններ տարբեր գործողությունների միջոցով, որոնց մի մասն էին կազմում վերը նշված թվով 269 ցուցադրական տեղամասերը` Ջրի ներտնտեսային կառավարման տեխնոլոգիաների և Բարձարժեք գյուղա-տնտեսության բարելավումների ցուցադրման նպատակով: Այսպես, ֆերմերների դաշտերում, տնամերձ հողակտորներում և ջերմատներում հիմնադրված տեղամասերում ցուցադրվում էին ոռոգման բարելավումներ, տեխնիկական նորարարություններ, նոր սորտերի և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն, ինչպես նաև լավագույն փորձ:

ՋդՇ ենթածրագրի շրջանակներում հիմնվել են նաև 12 սածիլ արտադրող կենտրոններ, որոնք տարեկան արտադրում են 6-8մլն. սածիլ, ինչը բավարար է 120 – 160 հա հողատարածքի համար: Շարժական լաբորատորիայի հիմնումը և ոռոգման ջրի և հողի որակի անալիզի իրականացումը, ինչպես նաև հողի լազերային հարթեցուցիչի կիրառումը նույնպես խթան հանդիսացավ ջրի ներտնտեսային կառավարման բարելավման և ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման համար: 

”ԷյՍիԴիԱյ Վօկա” ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որում ներգրավված էին “Արկադիս Եվրոկոնսալտ” և “Վիստա Պլյուս” կազմակերպությունները,  Հայաստանի տարբեր մարզերում հիմնվել են 21 մթերման և 3 համախմբման կենտրոններ, որոնք կատարում են միջնորդի կարևոր դեր ֆերմերների և վերավաճառողի/արտահանողի միջև: 227 վերամշակող ձեռնարկություններին, ֆերմերային խմբերին և անհատ վերամշակողներին տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, սնունդ վերամշակող և HORECA ոլորտի (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ) 45 խոշոր ընկերությունների համար իրականացվել են սննդի անվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Չոր մթերքի որակի և քանակի բարձրացման նպատակով ավելի քան 100 փոքր և միջին արտադրողներ խորհրդատվություն են ստացել և  մասնակցել են վերապատրաստման դասընթացներին: Հետբերքահավաքային տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել մթերման կենտրոններին արտադրանք մատակարարող մոտ 475 ֆերմերների համար: 45 ձեռնարկությունների տրամադրվել է մարքեթինգային աջակցություն:

Կոնսորցիումի կողմից նաեւ նկարահանվել են տեսանյութեր ուսուցանվող տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, որոնք նույնպես ընդգրկված էին վերապատրաստման դասընթացի ծրագրում:

Հարկ է նշել, որ ս.թ. հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի /ԱՖԾԿԿ/ կողմից, պատրաստվել է “ՀՄՀ-Հայաստան ծրագիր. քաղված դասեր և առաջարկներ” գրքույկը, որտեղ ԱՖԾԿԿ կազմում գործող ՀՄՀ-Հայաստանի աշխատանքային խմբի կողմից ՀՄԿ-ին են ներկայացվել Համաձայնագրի իրականացման հինգ տարիների ընթացքում քաղված դասերը և որոշ առաջարկներ: ՋդՇ բաղադրիչին վերաբերող առաջարկներից մեկն է այսուհետ իրականացնել առավել թիրախավորված և փոքրաթիվ դասընթացներ ՋՆԿ և ԲԱԳ ուղղություններով, և ստեղծել մի շարք մոդելային ֆերմերային տնտեսություններ` համադրելով արդյունավետ բուսաբուծությունը, հուսալի ոռոգումը, բնապահպանական միջոցառումները և այլ տեխնոլոգիաներ: Նմանատիպ տնտեսությունների ստեղծումը կարող է իր հերթին խթան հանդիսանալ մյուս ֆերմերների համար և զարկ տալ գյուղատնտեսությանը: Երկրորդ առաջարկը վերաբերում էր ՋԴՇ բաղադրիչի իրականացման պայմանագրին. առաջարկվում էր վերանայել միանվագ վճարման պայմանագրերը:

 

Այսպիսով, ինչ վերաբերում է Վերապատրաստումների բաղադրիչին, ապա ԷյՍիԴիԱյ Վօկա ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի մաս հանդիսացող “Վիստա Պլյուս” տեղական ընկերության կողմից տրամադրված ծառայությունների պայմանագրային արժեքը կազմել է 6,6 միլիոն ԱՄՆ դոլար` Կոնսորցիումին շնորհված 18,7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային գումարից:

Ամեն մասնակցի մեկ օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6 650 ՀՀ դրամ, որը ներառում էր հետեւյալ ծախսերը. վերապատրաստողի վարձատրություն, դասընթացի կազմակերպում, տպագրական նյութեր, լսարանի նախապատրաստում, տեխնիկական ապահովում, սննդի եւ օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովում, տրանսպորտային ծախսեր եւ այլն: Ընդհանուր առմամբ  ծրագրում ներգրավված են եղել 27 վերապատրաստող, 15 համակարգող, եւ 20-ից ավելի օժանդակ կազմ:

Հարկ է նշել, որ հանրապետությունում դեռեւս նկատվում է վերոհիշյալ դասընթացների պահանջարկ: Դրա վկայությունն են վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից նույն ձևաչափով իրականացված դասընթացները, որոնց մասնակցել է ավելի քան 150 ֆերմեր: Այս դեպքում վճարողը հանդիսացել է ինքը՝ ֆերմերը: Նախատեսվում է առաջիկայում նույնպես անցկացնել նմանատիպ դասընթացներ՝ համաձայն ֆերմերների կողմից ներկայացված հայտերի:

Այս խորագրի վերջին նյութերը