Թուրք–ֆրանսիական մշակութային սկանդալ. Թուրքիան Լուվրից պահանջում է վերադարձնել արվեստի «գողացված» նմուշները
Լուվրում բացվել է իսլամական արվեստին նվիրված տաղավար, որն անմիջապես հայտնվել է սկանդալի կենտրոնում: Թուրքիայի իշխանությունները թանգարանից պահանջել են վերադարձնել արվեստի «գողացված» նմուշները: Խոսքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի կերամիկական վահանակների մասին է, որոնք ժամանակին զարդարել են թուրք սուլթաններ Սելիմ 2-րդի և Մուրադ 3-րդի դամբարանները, ինչպես նաև սուլթան Մահմուդ 1-ինի գրադարանն ու Ստամբուլի մզկիթներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Թուրքիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ արվեստի այդ գործերը երկրից «ապօրինաբար» դուրս են բերվել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Միևնույն ժամանակ, Լուվրում դեռ պաշտոնական դիմում չեն ստացել այդ մասին: Թանգարանի աշխատակազմի խոսքերով՝ իսլամական արվեստի հավաքածուն ձևավորվել է միջազգային նորմերին համապատասխան, ինչպես նաև մշակութային արժեքների մասին «UNESCO»-ի 1970թ. հռչակագրի պահպանմամբ: