Լրահոս

05.11.2012 11:00


ՀՀԿ–ի թեկնածուն օրենքով սահմանված ժամկետից շուտ է սկսել քարոզչությունը

ՀՀԿ–ի թեկնածուն օրենքով սահմանված ժամկետից շուտ է սկսել քարոզչությունը

Երեկվանից մեկնարկել է Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 30-ին։ Քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին:


Թիվ 1 ընտրատարածքում թեկնածութներն են «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը և Ժողովրդական կուսակցությունից ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում թեկնածուներն են ՀՀԿ–ի առաջադրած Արման Սահակյանը և ՀՀՇ-ական, ՀԱԿ–ի թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

Նշենք, որ նախընտրական քարոզչությունը թեև մեկնարկել է նոյեմբերի 4–ից, սակայն մինչ այդ արդեն մամուլում ահազանգեր հնչեցվեցին, որ Ավանում առաջադրված ՀՀԿ–ի թեկնածուն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, ԿԸՀ–ի սահմանած ժամկետից շուտ է սկսել նախընտրական քարոզչությունը՝ մասնավորապես դպրոցներում ծնողներին քարոզչական ժողովների կանչելով և շենքերի վրա իր պաստառները փակցնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը