Լրահոս

05.11.2012 10:31


Մատերացին նկարվել է իր ու Զիդանի հայտնի միջադեպին նվիրված արձանի մոտ

Մատերացին նկարվել է իր ու Զիդանի հայտնի միջադեպին նվիրված արձանի մոտ

Իտալիայի հավաքականի ու Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին կիրակի  այցելել է Փարիզ:

«armsport.am»–ի փոխանցմամբ՝ նա հասցրել է նկարվել այն արձանի մոտ, որը նվիրված է Աշխարհի 2006թ. առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ նրա և Ֆրանիսայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպին: Իտալացի այդ լուսանկարը տեղադրել է «Twitter»-ի իր անձնական էջում:

Հավելենք, որ ալժիրցի քանդակագործ Աբդել Աբդեսեմեդի ստեծած այդ արձանը կրում է «Ո՞վ է վախենում սարսափելի գայլից» անունը:

Այս խորագրի վերջին նյութերը