Լրահոս

05.11.2012 10:35


Սիրիայում կրկին հայ է սպանվել, ևս մեկ հայ էլ առևանգնվել է

Սիրիայում կրկին հայ է սպանվել, ևս մեկ հայ էլ առևանգնվել է

Բեյրութ–Հալեպ ճանապարհին՝ Իդլիբի շրջանի Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, ևս մեկ հայ է առևանգվել՝ Սաքո Քոզանյանը։ Միջադեպը տեղի է ունեցել ճիշտ այն վայրում, որտեղ հոկտեմբերի 30-ին կանգնեցվել էր Բեյրութ-Հալեպ ավտոբուսը, ու 7 հայ  առևանգվել էր։ Ըստ ՀՀ ԱԳՆ–ի տեղեկություններով՝ առևանգված 7 հայերը ողջ-առողջ են։ Ազատ է արձակվել նրանցից միայն մեկը՝ Ջորջ Ռաբբաթը։ Մյուսներին ազատ արձակելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Զինյալ ընդդիմադիրները նրանց ազատարձակման դիմաց պահանջում էին ազատել իրենց բանտարկված 150 ընկերներին:

Միաժամանակ, երեկ երեկոյան Հալեպի հայաշատ «Վիլլաներ» թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու և Կրթասիրաց վարժարանի մոտակայքում, դարձյալ հայ է զոհվել։ Պատահական փամփուշտից զոհված հայ տղամարդը 1968թ. ծնված Վարդան Խաչատուրյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը