Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարց «Ազատ դեմոկրատների» օրակարգում չի լինի
Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել նախագահական ընտրությունների առաջադրման գործընթացին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շուտով կսկսի քննարկումները ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: Այս մասին «iLur.am»-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
«Թե ինչ օրակարգ կլինի կոնկրետ, չեմ կարող ասել: Երբ սկսեն քննարկումները, այդ ժամանակ էլ կլինի հստակ օրակարգ: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը դրված չէ: Օրակարգը առաջիկայում վերջնականապես կհաստատվի, և կմտնենք քննարկումների ակտիվ փուլ: Առայժմ մենք խոսակցությունների մակարդակով քննարկում ենք զանազան տարբերակներ»,–նշել է Խաչատրյանը:
Այն հարցին, թե այսինքն չի՞ բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը հայտնվի կուսակցության օրակարգում, Անժելա Խաչատրյանն այսպես է պատասխանել.
«Ես կարծում եմ, որ նման հարց օրակարգում չի լինի»:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: