Վաղը Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են. սպասվում է նոր փոթորիկ
ԱՄՆ-ի արևելյան ծովափնյա մասում ընտրությունների օրը` նոյեմբերի 6-ին, հնարավոր է, նոր փոթորիկ սկսվի: Այս մասին տեղեկացնում է «НТВ»–ն։
Նախագահական ընտրությունների օրը ամերիկացիներին ուժեղ քամի, կտրուկ ցուրտ և ձնաբուք է սպասվում, որը թեև ոչ մի կերպ չի կարելի համեմատել «Սենդի»–ի հետ, սակայն ցրտի հետ կապված լուրջ խնդիրներ ամեն դեպքում կլինեն։ Ամենավատ վիճակում կհայտնվեն այն շրջանների մարդիկ, ովքեր աղետից հետո մինչև հիմա էլեկտրականություն չունեն: Չնայած պահուստային արտադրիչներ կան, սակայն դրանց համար հիմա շատ դժվար է բենզին գտնել։