Լրահոս

05.11.2012 09:35


2 ընտրատարածքներում մեկնարկել է լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը

2 ընտրատարածքներում մեկնարկել է  լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը

Երևանի թիվ 1 և Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում երեկվանից մեկնարկել է ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կավարտվի նոյեմբերի 30-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:

Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Արման Սահակյանը, որին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը և ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հիշյալ ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են անցկացվում, որովհետև թիվ 1 ընտրատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնի դեպքից հետո հասարակական ճնշման ներքո հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ թիվ 35-ում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրու քաղաքապետ:

Այս խորագրի վերջին նյութերը