Լրահոս

03.11.2012 13:14


Խոսրովի անտառում քննարկվել են արգելոցին վերաբերող խնդիրներ

Խոսրովի անտառում քննարկվել են արգելոցին վերաբերող խնդիրներ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում քննարկվել են արգելոցային տարածքների մասին օրենսդրության համապատասխանեցման, տարածքների պահպանման ընթացքում տեխնիկական զինվածության ուժեղացման և արդիականացմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում գործող բնապահպանական միջազգային կազմակերպությունների և Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց թվում են  Երևանի բուսաբանական այգու, Երևանի կենդանաբանական այգու տնօրենները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Վայրի բնության հիմնադրամի, Կովկասի բնության հիմնադրամի ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚, Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚ ՀԿ-ների ներկայացուցիչներ, և ոլորտին լավատեղյակ բնապահպաններ:

Նախարարի առաջարկությամբ քննարկման են դրվել ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման հարցը, ՙԽոսրովի անտառ՚-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը