Լրահոս

03.11.2012 11:35


Սիրիայում ապստամբների առևանգած հայն ազատ է արձակվել

Սիրիայում ապստամբների առևանգած հայն ազատ է արձակվել

Երեկ Սիրիայում զինյալներն ազատ են  արձակել երիտասարդ հայ Ասատուր Սարգսյանին, ով 12 օր առաջ առևանգվել էր Ալ-Հասսաքեհ քաղաքում։ Այդ մասին տեղեկանում ենք «Facebook» սոցիալական ցանցի սիրիահայության խմբերի գրառումներից։

Միաժամանակ, դեռևս տեղեկություն չկա Բեյրութից Հալեպ ուղևորված քաղաքացիական ավտոբուսից առևանգված 7 հայերի մասին։ Առևանգվածներին ազատ արձակելուն ուղղված քայլերը շարունակվում են, սակայն առևանգողների խումբը որևէ մեկի հետ կապ չի հաստատել։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել էին Հալեպից Բեյրութ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 11 մարդու. նրանցից 7-ը հայեր են։ Ապստամբները գերիների ազատարձակման դիմաց պահանջում են իրենց հանձնել ձերբակալված  իրենց 150 զինակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը