Լրահոս

03.11.2012 10:42


Արփի Վարդանյանը՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար

Արփի Վարդանյանը՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ Վազգեն Յակուբյանին, Հովիկ Յորդեկյանին, ովքեր նախարարին ներկայացրել են ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արփի Վարդանյանին: ՀՀ սփյուռքի նախարարը Արփի Վարդանյանին ողջունել է տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ տեղյակ է և բարձր է գնահատում մինչ այժմ նրա ծավալած գործունեությունը: Նախարարը հավելել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծման օրվանից արդյունավետ կերպով գործակցել է ՀԲԸՄ-ի հետ:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված անելիքները, ինչպես նաև՝ առաջիկա համագործակցության ծրագրերը:

Այս խորագրի վերջին նյութերը