Լրահոս

02.11.2012 20:59


Ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի

Ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի

Պաշտպանի 116 թեժ գծին այսօր 11:30-ի սահմաններում ահազանգել է Արմեն Խալոյանը և հայտնել, որ իրեն ոստիկանները խաբեությամբ հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին և պահում են այնտեղ: 

Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության բաժին և պարզել, որ Արմեն Խալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առանձնազրույց են ունեցել Խալոյանի հետ: Վերջինս նրանց հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի, նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, և նրան մի քանի անգամ ապտակել են: 

Խալոյանը նաև հայտնել է, որ ունի բուժգնության և սննդի կարիք, սակայն երկուսն էլ իրեն չեն տրամադրում: Ոստիկանությունում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսից. նա կարողացել է Պաշտպանի 116 թեժ գծին զանգահարել` օգտվելով սենյակում ոստիկանների բացակայությունից: 

Վերոգրայլի կապակցությամբ Խալոյանը դիմում է ուղղել Պաշտպանին և խնդրել նրա միջամտությունը իր իրավունքների վերականգման հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը