Լրահոս

02.11.2012 19:52


Տիգրան Ուրիխանյանը հերքում է

Տիգրան Ուրիխանյանը հերքում է

ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով ‹‹Հրապարակ›› օրաթերթում հրապարակված նյութին, համաձայն որի «ԲՀԿ-ից ինչ-որ աղբյուր մանրամասներ է հայտնել վերջին քաղխորհրդի նիստից», ասել է.
«Կարճ` տեղեկությունը սուտ է: Որևէ մեկը իրավասու չէ դռնփակ նիստերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, և կարծում եմ՝ չի էլ տրամադրել: Այդ հայտնի ‹‹հոդվածագիրները››՝ իրենց հայտնի ‹‹աղբյուրներով›› հանդերձ, առաջին անգամը չէ, որ նյութեր են պատրաստում ոչ թե տեղեկատվության, այլ սեփական ֆանտազիայի հիման վրա: Պաշտոնապես հայտնում եմ` այո նիստին քննարկվել են բազմաթիվ հարցեր, բայց դրանց շուրջ որևէ տեղեկություն չի տրամադրվում»:
Հարցին՝ այդ դեպքում ո՞րն էր ապատեղակատվության իմաստը, ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանել է.

«Ես չգիտեմ: Երևի ասել են` գրե՛ք, գրում են»:

Այս խորագրի վերջին նյութերը