ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական խմբի հանդիպումը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
Նոյեմբերի 2-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արծվիկ Մինասյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ:
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամիսներ առաջ Ճապոնիա կատարած պաշտոնական այցը նոր մակարդակի է բարձրացրել հայ-ճապոնական հարաբերությունները: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հույս հայտնեցին, որ հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններն առավել կխորանանան եւ կզարգանան, քանի որ դրա համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները: Օգտվելով առիթից՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ճապոնացի խորհրդարանական գործընկերներին հրավիրեց Հայաստան, որը պարոն Տիկահիտո Հարադան սիրով ընդունեց:
Ընդգծելով հայ-ճապոնական ջերմ հարաբերությունները՝ Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց ճապոնական կառավարությանը՝ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար եւ նկատեց, որ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է համարում Հայաստանում ճապոնիայի դեսպանատան բացումը: Ի պատասխան պարոն Տիկահիտո Հարադան պատրաստակամություն հայտնեց կառավարությանը փոխանցել հայ խորհրդարանականների ցանկությունը, նշելով սակայն, որ այս պահին նոր դեսպանատների բացումը որոշ ֆինանսական դժվարությունների հետ է կապված:
Ճապոնիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ Ճապոնիային պատուհասած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից հետո ցուցաբերված բարի վերաբերմունքի եւ աջակցության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք հարցերի : Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ նկատեց, որ այս տեսանկյունից եւս արժեքավոր կլինի Ճապոնիայի դեսպանատան առկայությունը:
Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան անդրադառնալով ԼՂՀ հակամարտության հարցին՝ ընդգծեց, որ Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ հակամարտության կարգավորումը տեսնում բացառապես խաղաղ ճանապարհով եւ համապատասխան միջազգային չափանիշերին:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Բաքվին արտահանձնելու փաստին: Ճապոնիայի դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանը կվերականգնի Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները: