ԲՀԿ–ն չի մասնակցի վարչապետի հրավիրած հակակոռուպցիոն միջոցառմանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կկայանա կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: «Zham.am»–ի փոխանցմաբ՝ ԱԺԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին։
««Բարգավաճ Հայաստանը» մշտապես հայտարարել է, որ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ կոնտեքստում մենք այդ խորհրդին առաջարկում ենք օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը դարձնել հետևյալը. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղական բնակիչներին այդ ի՞նչ դասախոսություններ են կարդացվել, որոնց համար անհրաժեշտ է եղել ծախսել 16,6 մլն ԱՄՆ դոլար: Սա մենք կարևոր հարց ենք համարում, մեր քաղաքացիները պարտավոր են իմանալ, թե այդ ինչ դասախոսություններ են, որոնց համար նման գումարներ են ծախսվել: Եթե այդ խորհուրդը օրակարգի առաջնային խնդիրներից մեկը դարձնի այդ հարցը, ապա մենք կքննարկենք վերջինիս աշխատանքներին մասնակցելու խնդիրը: Ինչ վերաբերում է վաղվա նիստին, ապա, ինչպես տեղեկացվել է, օրակարգում երկու հարց ունի`
1. Հակակոռուպցիոն քաղաքականության անարդյունավետության հիմնապատճառները/զեկուցող` Գեորգի Կուտոյան,
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները /զեկուցող` Էմիլ Բաբայան:
Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր զեկուցողներին, բայց նրանց դասախոսությունները լսելու կարիք չունենք: Մենք կարծում ենք, որ պետք է կոնկրետ գործ անել, իսկ կոնկրետ գործը կլինի այն, որ հակակոռուպցիոն այդ խորհուրդը քննարկի 16,6 միլիոն դոլարով դասախոսություններ կարդալու հարցը: Եթե կընդունեն օրակարգի մեր այս առաջարկը, մենք հաջորդ նիստերից կմասնակցենք այդ աշխատանքներին: Վաղը մեր ներկայացուցիչը ձեռնպահ կմնա այդ խորհրդի աշխատանքներին մասնակցելուց»,–ասել է Ն. Զոհրաբյանը։ Տեղեկացնենք, որ ՀԱԿ–ը ևս հայտարարել է հակակոռուպցիոն միջոցառմանը չմասնակցելու մասին, իսկ ահա «Ժառանգության» ներկայացուցիչները շտապել են հայտարարել, որ մասնակցելու են։
ԲՀԿ–ն չի մասնակցի վարչապետի հրավիրած հակակոռուպցիոն միջոցառմանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վաղը վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կկայանա կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: «Zham.am»–ի փոխանցմաբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին։
««Բարգավաճ Հայաստանը» մշտապես հայտարարել է, որ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ կոնտեքստում մենք այդ խորհրդին առաջարկում ենք օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը դարձնել հետևյալը. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղական բնակիչներին այդ ի՞նչ դասախոսություններ են կարդացվել, որոնց համար անհրաժեշտ է եղել ծախսել 16,6 մլն ԱՄՆ դոլար:
Սա մենք կարևոր հարց ենք համարում, մեր քաղաքացիները պարտավոր են իմանալ, թե այդ ինչ դասախոսություններ են, որոնց համար նման գումարներ են ծախսվել: Եթե այդ խորհուրդը օրակարգի առաջնային խնդիրներից մեկը դարձնի այդ հարցը, ապա մենք կքննարկենք վերջինիս աշխատանքներին մասնակցելու խնդիրը:
Ինչ վերաբերում է վաղվա նիստին, ապա, ինչպես տեղեկացվել է, օրակարգում երկու հարց ունի`
1. Հակակոռուպցիոն քաղաքականության անարդյունավետության հիմնապատճառները/զեկուցող` Գեորգի Կուտոյան,
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները /զեկուցող` Էմիլ Բաբայան:
Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր զեկուցողներին, բայց նրանց դասախոսությունները լսելու կարիք չունենք: Մենք կարծում ենք, որ պետք է կոնկրետ գործ անել, իսկ կոնկրետ գործը կլինի այն, որ հակակոռուպցիոն այդ խորհուրդը քննարկի 16,6 միլիոն դոլարով դասախոսություններ կարդալու հարցը: Եթե կընդունեն օրակարգի մեր այս առաջարկը, մենք հաջորդ նիստերից կմասնակցենք այդ աշխատանքներին: Վաղը մեր ներկայացուցիչը ձեռնպահ կմնա այդ խորհրդի աշխատանքներին մասնակցելուց»,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Տեղեկացնենք, որ ՀԱԿ–ը ևս հայտարարել է հակակոռուպցիոն միջոցառմանը չմասնակցելու մասին, իսկ ահա «Ժառանգության» ներկայացուցիչները շտապել են հայտարարել, որ մասնակցելու են։