Լրահոս

02.11.2012 16:56


Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են ինքնաթիռում

Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են ինքնաթիռում

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, որ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այդ հանդիպումը ոչ թե նախապես ծրագրված է եղել, այլ պատահական՝ ինքնաթիռում։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայից վերադառնալիս է եղել Հայաստան։ Հանկարծ նույն ինքնաթիռն է ներս մտել Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, հարգելով, իր տեղը զիջել է նրան, և ՀՀ երկրորդ նախագահը նստել է Հովիկ Աբրահամյանի կողքին:

Դե, ինքնաթիռում նստում են, չեն կանգնում։ Նստած էինք, ներս մտավ պարոն Քոչարյանը։ Մենք բացառապես խոսել ենք Պրահայում պատվիրակության հանդիպումների և աշխատանքների մասին։ Ոչ մի քաղաքական պայմանավորվածության մասին խոսք չի գնացել: Կարծում եմ՝ օդանավը քաղաքական պայմանավորվածության տեղը չէ,-ասել է ԱԺ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը