Հրայր Թովմասյանին կոչ են արել կտրել իր առնանդամը և ուղարկել վերադասին
Այսօր ՀՀ aրդարադատության նախարարության շենքի մոտ բողոքի գործողության մասնակիցները նախարարին թել և ասեղ են փոխանցել։ Բողոքի գործողությունը կրել է «Հրայր Թովմասյանի կարուձևի դասընթաց», «Կարի ֆաբրիկա», «Արդարակարություն» կարգախոսները:
Դեկտոմբերի 31–ին մեկնաբանելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած չորս դատապարտյալներից երկուսի կողմից բերանները կարելու, իսկ երրորդի կողմից՝ մատը կտրելու դեպքին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել էր, թե որոշ դատապարտյալների համար աչքն ու բերանը կարելը այնքան սովորական է, որքան աղջիկների համար՝ ականջօղեր կախելը։
Այդ պատճառով այսօր բողոքի գործողության մասնակիցները նրան նաև նամակ են փոխանցել, որում ասված է.
«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձևի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը: Նաև, կոչ ենք անում ձեզ կտրել ձեր առնանդամը և ուղարկել վերադասին։ Ասում են, դա նորմալ երևութ է նախարարների համար, ինքնատիպ հավատարմության ծես` վերադասի նկատմամբ, կաշառք վերցնելու պես սովորական մի բան»:

7or.am