Հայկ Քոթանջյան. «Քաղաքագետները դեմ են ադրբեջանական պետության ղեկավարի վարած օտարատյաց քաղաքականությանը»
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Ստորև ներկայացնում ենք Դիմումի տեքստը:
ԴԻՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ՂՈՒԲԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վերջերս Բաքվի ԶԼՄ-ները տեղեկույթ են տարածում այն մասին, որ Ադրբեջանի հյուսիսում գտնվող Ղուբա քաղաքում` զանգվածային թաղումների վայրում, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվում է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր[i]: Հուշարձանի կառուցումն սկսվել է 2010 թ.` ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության[ii]: Տվյալ փաստը դառնում է քաղաքական ձեռնածությունների առարկա, ձեռնածություններ, որոնք նպատակաուղղված են օտարատեցության ուժգնացմանը և հակահայկական տրամադրությունների տարածմանը: Ադրբեջանի նախագահի կողմից տվյալ թաղումների այցելությունները, որոնք ուղեկցվում են հայատյաց մեկնաբանություններով, հանգեցրին այն բանին, որ դրանք դառնում են արտասահմանյան պատվիրակությունների` պետական արարողակարգով նախատեսվող այցելության վայր[iii]: Միևնույն ժամանակ, գերեզմանոցի ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդվող տեղեկությունների հակասականության հետևանքով թաղումների փաստն ինքնին ու դրանց նույնականացման օբյեկտիվությունը պահանջում են միջազգային գիտական փորձաքննություն: Թաղումների վերաբերյալ ակտիվորեն շրջանառում է հարևան երկրի իշխանությունների այն պաշտոնական վարկածը, թե մարդկային մնացորդները պատկանում են Ղուբայում ապրող հրեաների նկատմամբ իբր 1918 թ. հայերի կատարած եղեռնագործության զոհերին: Սակայն, ինչպես վկայում են Ռուսաստանի Կենտրոնական պետական պատմական արխիվում պահվող փաստաթղթերը, այդ ժամանակ հայերի և հրեաների միջև հարաբերությունները եղել են արտակարգ բարեկամական ու փոխվստահական. դեպքեր են եղել, երբ Ռուսական կայսրության սահմաններում հետապնդումներից խուսափելու համար հրեաները հայտնել են ,հաստատուն ցանկություն` քրիստոնեությունն ընդունելու հայկական ծեսովե, և այդպիսով նրանց մի մասը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հովանու ներքո Ռուսաստանի տարածքում հալածանքներից պաշտպանության հետ մեկտեղ ստացել է նաև ծածուկ կերպով իր ինքնությունը պահպանելու հնարավորություն[iv]:
Նախքան հայտնաբերված մարդկային մնացորդների շուրջ քաղաքական ձեռնածություններում հրեական սփյուռքի կազմակերպությունների ներգրավմանն ուղղված արշավը առաջ էր քաշվել այն վարկածը, թե դրանք մահմեդականների դիակներ են: ,Մարդաբանական հետազոտությունները հաստատեցին, որ այդ մարդիկ մահմեդականներ էինե, համաձայն ադրբեջանական աղբյուրի, ,հայտարարել է Ադրբեջանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Մաիսա Ռահիմովան: Նա հաստատել է, որ հայտնաբերված թաղումները 1918 թ. Ղուբայում հայերի կողմից կատարված վայրագությունների վկայություններից ենե[v]: Գիտարշավին մասնակցած պատմական գիտությունների թեկնածու Ասքեր Ալիևը այդ կապակցությամբ վկայում է, որ ,բազմաթիվ գանգերի ու մանկական ոսկորների թվում հաջողվել է գտնել միայն 35 չվնասված կմախք: Հորերում չեն հայտնաբերվել մազեր, հագուստի կամ իրերի մնացուկներե[vi]: Այսինքն` գիտարշավի ադրբեջանցի մասնակիցը հաստատում է, թե չկա որևէ հնագիտական փաստ, որը վկայեր թաղված մարդկանց կրոնադավանական պատկանելության առանձնահատկությունների մասին: Այսպիսով` հնչեցվեց զոհ դարձած մահմեդականների վարկածը` զուրկ հնագիտական հիմքերից: Ժամանակի ընթացքում այս չապացուցված վարկածը հարմարեցվեց Ղուբայի հրեական բնակչությանը զոհերի պատկանելության վարկածին: Օրերս տեղեկույթ հրապարակվեց, որ տվյալ զանգվածային թաղումների վայր է այցելել Ադրբեջան ժամանած Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությունը:
Միևնույն ժամանակ, գոյություն ունեն հայտնաբերված թաղումների բացատրության նաև այլ վարկածներ: Ադրբեջանի ԳԱԱ նախագահի կարծիքով` Ղուբայում հայտնաբերված մարդկային մնացորդները կարող են լինել ինչպես մարդկանց զանգվածային ոչնչացման, այնպես էլ համաճարակի արդյունք[vii]: ,Բրիտաննիկաե հեղինակավոր հանրագիտարանի ,Ադրբեջանե հոդվածում հիշատակվում է 1918 թ. տեղի բնակչության հետ մարտերով դեպի Բաքու շարժվող` Նուրի փաշայի թուրքական զորքերի ռազմարշավը, որը նույն թվականի սեպտեմբերին ավարտվեց Բաքվի հազարավոր հայերի կոտորածով[viii]: Ըստ թուրքական աղբյուրների` Բաքվի գրավման մասնակից Խալիլ փաշան իր հուշերում խոստովանում է, որ հայերի նկատմամբ Նուրի փաշայի գազանությունները, զանգվածային սպանություններն ու կոտորածները հարուցեցին թուրքական բանակում ծառայող գերմանացի սպաների վրդովմունքը, և նրանք թուրքական հրամանատարության գործողությունները բնութագրեցին որպես ,հայերի զանգվածային կոտորածե ու, չցանկանալով դրան մասնակից դառնալ, պաշտոնաթող եղան և վերադարձան Թիֆլիս[ix]: Ղուբայի բնակիչները կարող էին զոհ դառնալ այդ արշավանքին, որի ընթացքում թուրքական զորքերը 1918 թ. օգոստոսին գրավեցին Ղուբան, որտեղ բնակվում էին հիմնականում տարբեր կրոններ դավանող ոչ թյուրք ժողովուրդներ` լեզգիներ, խինալուղներ, կրիզներ, բուդուղներ (մահմեդականներ) հայեր և ուդիներ (քրիստոնյաներ), լեռնական հրեաներ (հուդայականներ) թաթեր (մահմեդականներ, քրիստոնյաներ, հուդայականներ) և մոլոկաններ[x]:
Հայերի նկատմամբ օտարատեցության ,ղուբայականե ազդակը, որն ուղեկցվում է հակահայկական տրամադրությունների բորբոքման գործում հրեական Սփյուռքի ձեռնածական ներգրավման փորձերով, ինչպես վկայում են ադրբեջանական աղբյուրները, տրվել է հարևան պետության ղեկավարի կողմից, որը, ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման վերաբերյալ կարգադրություն տալով, փաստորեն կանոնականացնում է Ադրբեջանի հյուսիսում պեղված գերեզմաններում թաղված մարդկանց զանգվածային ոչնչացման մեղավորների և նրանց ազգային-կրոնական պատկանելության մասին անստույգ վարկածը: Վերջերս ադրբեջանական ժողովրդի մեջ հակահայկական տրամադրությունների բորբոքման քաղաքականությունն ընդունում է ավելի ու ավելի բացահայտ ձևեր, հատկապես` ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի շրջանակներում իր գործընկերոջը` քնած հայ սպային, սպանողի ցինիկ արդարացումից ու պարգևատրումից հետո, որոնք հարուցեցին մեծ թվով պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների վրդովմունքն ու պարսավանքը[xi]: Օտարատեցության քաղաքականությունը, որը հայ ժողովրդի նկատմամբ բացահայտ կերպով որդեգրել է ադրբեջանական պետության ղեկավարը` զուգակցելով համաշխարհային հայությանը հրապարակայնորեն Ադրբեջանի թշնամի հայտարարմամբ, չխորշելով ժողովուրդների, այդ թվում` հայերի և հրեաների միջև հարաբերությունների իրական պատմության նենգափոխումից, փորձում է միջազգային հանրությանը ներքաշել քաղաքական ձեռնածությունների ուղեծիր[xii]:
Ղուբայում զանգվածային թաղումների իսկությունը գիտականորեն ճշտելու նպատակով Ադրբեջանի ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Մահմուդ Քերիմովին նամակով դիմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը: Պրոֆեսոր Եպիսկոպոսյանը, լինելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի մարդու գենետիկայի խմբի գիտական ղեկավար և Հայկական մարդաբանական ընկերության նախագահ, առաջարկում է կատարել Ղուբայում հայտնաբերված մարդկային մնացորդների որակավոր միջազգային փորձաքննություն: Ցավոք, այդ նամակը դեռ պատասխան չի ստացել:
Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահին ուղղված դիմումի հարցում սատարելով գործընկերոջը` Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան իր պարտքն է համարում միջազգային հասարակայնությանը ամբողջությամբ ներկայացնել պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի նամակը` միտված փաստերի օբյեկտիվ մասնագիտական ուսումնասիրությանը ճշմարտությունը պարզելու և Ղուբայում թաղումների օտարատյաց շահարկումները դադարեցնելու նպատակով:
ՊՐՈՖԵՍՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՔԵՐԻՄՈՎԻՆ (ոչ հեղինակային թարգմանություն).
,Երևան
2012 թ. հունվարի 11
Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մ. Քերիմովին
Հարգելի պ-ն Քերիմով
Կրկին դիմում եմ Ձեզ խնդրանքով` ադրբեջանցի և հայ մասնագետների կողմից (նաև այլ երկրների փորձագետների հնարավոր ներգրավմամբ) համատեղ ուսումնասիրելու Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում վերջերս հայտնաբերված զանգվածային թաղումներում եղած մարդկային մնացորդները:
Ես նկատի ունեմ 2007 թ. ապրիլին Ղուբա քաղաքում մարդկանց երկու գերեզմանահորերի հայտնաբերումը: Այդ ժամանակ Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Մ. Ռահիմովան հայտնեց, որ ,…մարդաբանական հետազոտություններով հաստատվել է, որ այդ մարդիկ մահմեդականներ ենե: Իսկ 2007 թ. ապրիլի 18-ին Դուք հայտարարեցիք, որ հայտնաբերված մարդկային մնացորդների նախնական փորձաքննություն կանցկացնեն ադրբեջանցի գիտնականները: Դուք նաև նշեցիք, որ ,Ղուբայում հայտնաբերված մարդկային մնացորդները կարող են լինել ինչպես մարդկանց զանգվածային ոչնչացման, այնպես էլ համաճարակի արդյունքե: Դա խիստ գիտական գնահատական էր` տրված մի պրոբլեմի, որի լուծումը պետք է հանձնարարվեր համապատասխան փորձագետների:
Ցավոք, սպասվող փորձաքննության արդյունքները, եթե այն իրոք կատարվել է, չեն հրապարակվել: Դրա փոխարեն ակադեմիական գիտությունից հեռու կանգնած մարդիկ ձեռնամուխ եղան այդ թեմայի քաղաքական շահարկմանը: Հայտնաբերված մնացորդները առանց որևէ հիմքի վերագրվեցին Բաքվի խորհրդի, մասնավորապես` Համազասպի ջոկատի պատժիչ գործողությունների զոհերին, իսկ թաղումներն էլ, կախված իրավիճակից, ճանաչվեցին մեԲկ ադրբեջանական, մեԲկ հրեական, մեԲկ լեզգիական:
Այսօր հայտնաբերված թաղումների տեղ են բերում Ադրբեջանի հյուրերին, որոնց պատմում են ադրբեջանցիների նկատմամբ ,հայերի վայրագություններիե մասին: 2009 թ. դեկտեմբերի 30-ին հրապարակվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` Ղուբայում Ցեղասպանության հուշահամալիրի կառուցման մասին: Պետության ղեկավարի այդ կարգադրությունը փաստորեն օրինականացրեց մարդկանց մահվան պատճառների քաղաքականապես ,պատվիրվածե վարկածը, որը չի ստուգվել անկախ մասնագետների կողմից և չի հաստատվել գիտական հետազոտություններով:
2010 թ. փետրվարի 10-ին ես դիմեցի Ձեզ և Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենին` առաջարկելով թույլ տալ մեր մասնագետներին մասնակցել Ղուբայում հայտնաբերված մարդկային մնացորդների մարդաբանական և գենետիկական համատեղ փորձաքննությանը: Ցավոք, նամակը մնաց անպատասխան:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ղուբայում հայտնաբերված մարդկային մնացորդների փորձաքննություն առ այսօր կաԲմ չի կատարվել, կաԲմ դրա արդյունքները չեն հրապարակվել: Հաշվի առնելով այդ պրոբլեմի հետագա քաղաքականացման հանգամանքը` ես կրկին դիմում եմ Ձեզ անդրդվելի խնդրանքով` թույլ տալ աշխարհի առաջատար լաբորատորիաներում աշխատանքի մեծ փորձ ունեցող մեր մասնագետներին` մարդաբաններին և ծագումնաբաններին, մասնակցել Ղուբայում հայտնաբերված թաղումների փորձաքննությանը: Հավատացած եմ, որ համատեղ անկողմնակալ գիտական հետազոտության արդյունքներով (ինչպիսին էլ որ դրանք լինեն) կպարզվեն գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցած մարդկանց զանգվածային ողբերգական մահացության իրական պատճառները և հանգամանքները:
Հարգանքով`
Լևոն Եպիսկոպոսյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի մարդու գենետիկայի խմբի գիտական ղեկավար, Հայկական մարդաբանական ընկերության նախագահ

Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ,
ակադեմիկոս Մ. Քերիմովին