Լրահոս

02.11.2012 15:52


Քարվաճառի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել

Քարվաճառի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենան վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 21:59-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդենիս-Քարվաճար ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատար ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել է ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը