Թե ինչու «Հակահարվածի» ակտիվիստներին տարան ոստիկանություն (տեսանյութ)
Այսօր առավոտյան բերման ենթարկված «Հակահարված» խմբի ակտիվիստներ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գևորգյանը ազատ են արձակվել և անմիջապես գնացել ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ անցկացվող գործողության վայր:
«Еpress.am»-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Սարոյանը պատմել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի մոտ գտնվող անցումում իրենք «Ոստիկանական բռնության տեսարան» պատկերող պաստառ են փակցրել, ինչից կես ժամ անց նկատել են, որ ոստիկանները պոկում են այն:
«Մենք մոտեցանք ու հարցրինք՝ ինչո՞ւ եք պոկում, նրանք էլ ասացին՝ կեղտոտում եք: Մենք ասացինք, որ սա ընդամենը արվեստ է, այնինչ շուրջը փակցված հայտարարություններն ավելի են կեղտոտում պատերը: Մենք նաև ասացինք, որ գեղեցիկ բան ենք փակցրել, ու երբ փորձեցինք նորից պաստառը փակցնել պատին, ոստիկանները մեզ բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին»,–պատմել է Սարոյանը՝ հավելելով, որ իրենք սկզբում հրաժարվել են բաժին ներկայանալ՝ պատճառաբանելով, թե ոստիկանների արարքը օրինական չէ:
Սարոյանի խոսքով՝ փաստաբանի գալուց հետո միայն իրենք տեղեկացել են, որ իրենց նկատմամբ վարչական տուգանք է սահմանվել:
«Մեզ բաց են թողել, սակայն ոչինչ հայտնի չէ, ինչ-որ նյութեր են ուսումնասիրվում»,- եզրափակել է Սարոյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով: