Տնտեսական

02.11.2012 14:29


Հրաչ Բերբերյան. «Նկարում են թվեր, իսկ փաստերը թաքցնում են»

Հրաչ Բերբերյան. «Նկարում են թվեր, իսկ փաստերը թաքցնում են»

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ Արմավիրի մարզի 45 գյուղերում կարտոֆիլն ու լոլիկը ոչնչացրած ցեցի տարածման պատճառը գյուղացիների կողմից վարակված բերքը ոռոգման համակարգ լցնելն է եղել։ Այդ ցեցը կարող է վնասել բանջարաբոստանային այլ կուլտուրաների ևս։

–Մեկ տարի առաջ արդեն այդ խնդիրը կար։ Ժամանակին բուժումներ չարվեցին և 2 գյուղը դարձավ 45։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Երկու տարի հետո 45 գյուղը կարող է դառնալ 200,-լրագորղներին ասել է նա՝ ավելացնելով, որ կառավարությունը կարող էր թունաքիմիկատների և այլ կանխարգելիչ միջոցների համար 10 միլիոն դրամ տրամադրեր և այդպիսով վարակի աճը կանգնեցվեր։

Գյուղնախարարության նախարարության մասին էլ, Բերբերյանը նշել է, որ նկարում են թվեր, իսկ փաստերը թաքցնում են՝ վախենալով ՀՀ նախագահից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը