Քաղաքական

02.11.2012 13:41


Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է մեկ անգամից ավելի չլինել նախագահի թեկնածու

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է մեկ անգամից ավելի չլինել նախագահի թեկնածու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա նախագահական ընտրություններում։

–Մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու։ Այլևս՝ երբեք,–հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նաև հավաքական թեկնածության հայտի մասնակցության հրավեր է հղել շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, բոլոր հայերին, հանրային սեկտորի ներկայացուցիչներին, իրավպաշտպաններին և քաղաքական կուսակցություններին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականություն չէ.

Սա ես անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք և մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում եմ մասնակցել դրա ապաքինմանը։

Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դա անել երկուշաբթի՛ հրավիրվելիք ասուլիսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը