Լրահոս

02.11.2012 18:15


Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» ծրագրի կազմակերպիչներն այցելեցին Հայաստան

Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» ծրագրի կազմակերպիչներն  այցելեցին Հայաստան

Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան (Martina Malacrida) և փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը (Joel Chapron), «Ոսկե ծիրան»-ի հրավերով,  հոկտեմբերի 29-31-ը գտնվում էին Երևանում: Հյուրերը հայաստանցի կինոռեժիսորներին և կինոարտադրողներին ներկայացրեցին  «Բաց դռներ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել  առաջնային  փուլում գտնվող նախագծերի զարգացմանը  և գտնել համատեղ արտադրության գործընկերներ: 

«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում  է տարբեր տարածաշրջանների վրա ,և այս տարի ծրագիրը նվիրված է լինելու  Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:

Մ. Մալակրիդան և Ժ. Շապրոնը անձամբ հանդիպեցին հայ կինեմատոգրաֆիստներին և յուրաքանչյուրի հետ առանձին քննարկեցին նրանց նախագծերը, որոնք  նախնական ընտրության համար պետք է ներկայացվեն մինչև 2013թ. մարտի 3-ը: «Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Երեք երկրից նախապես ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից ուշադրության արժանացած նախագծերը կպարգևատրվեն 40 000, 7 000 և 6 000 եվրո մրցանակներով:

 Ծրագրի երկրոդ բաղադրիչ մասը մասնակից երկրների՝ անկախության շրջանում նկարահանած, լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Հետահայաց ցուցադրության ծրագիրը քննարկելու համար հյուրերը հանդիպեցին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանին:

Մ. Մալակրիդան և Ժ. Շապրոնը  «Բաց դռներ»  ծրագիրը ներկայացրեցին նաև  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: 

Այս խորագրի վերջին նյութերը