Լրահոս

02.11.2012 11:22


Ճապոնական գյուտը. սարք, որը մտքի ուժով կարողանում է առարկաներ տեղաշարժել

Ճապոնական գյուտը. սարք, որը մտքի ուժով կարողանում է առարկաներ տեղաշարժել

Ճապոնիայի Կիոտո քաղաքում «ATR»  ընկերության գիտնականները մտքի ուժի միջոցով առարկաների ղեկավարման սարք են ստեղծել՝ «Network Brain Machine Interface» անվանումով։ Սարքը հաղորդալարերով և սենսորներով գլխարկի նման մի բան է, որը հաշվում է արյունատար համակարգի և գլխուղեղի ազդակների ամենափոքր տատանումները:

Մարդը պատկերացնում է որևէ շարժում, որը նա կատարում է աջ կամ ձախ ձեռքով (մտքում, այլ ոչ թե իրականում), որպեսզի միտքը բերի իրական գործողությունների: Փորձի ժամանակ մտքի ուժով մարդը կարող էր հաշմանդամի սայլակին  ստիպել գնալ անհրաժեշտ ուղղությամբ, բացել վարագույրը, միացնել և անջատել հեռուստացույցը, սենյակի լույսը:

Գլխուղեղի ազդակների մասին տեղեկությունը հասնում է սարքին, այնտեղից` տվյալների բազա, որտեղից այն վերլուծվում է, և հրաման է արձակվում այս կամ այն առարկային, որի վրա ևս, բնականաբար,  հաշվող սարք է տեղադրված:

Ներկայումս միտքը գործողության վերածելու համար ծախսվում է 6-12 վայրկյան, սակայն գիտնականները հույս ունեն 3 տարի անց արագությունը հասցնել 1 վայրկյանի: Հրամանի կատարման ճշգրտությունը 70-80% է:

Ընկերության ծրագրով` մինչև 2020թ. կարող է սկսվել այս սարքի զանգվածային արտադրությունը: Այն պետք է հեշտացնի սահմանափակ շարժական հնարավորություններով միայնակ և տարեց մարդկանց կյանքը:

Այս խորագրի վերջին նյութերը