Լրահոս

02.11.2012 10:51


Նախարար. «Ջավախքում ավելի լավ գիտեն Հայաստանի, քան Վրաստանի պատմությունը»

Նախարար. «Ջավախքում ավելի լավ գիտեն Հայաստանի, քան Վրաստանի պատմությունը»

Վրաստանի վերաինտեգրման նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին անդրադարձել է ջավախահայությանը և նշել, որ թուրք-ադրբեջանական տարրի կողմից նրանց ճնշելու խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նա նաև նշել է, որ ջավախահայությունը, ինչպես նաև Քվեմո Քարթլիի ադրբեջանցիները, շատ ավելի լավ են խոսում իրենց մայրենի լեզվով, քան վրացերեն:

–Ջավախքում ավելի լավ գիտեն Հայաստանի, քան Վրաստանի պատմությունը,-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ իրենք պետք է ջանան այնպես անել, որ այլազգի բնակիչները Վրաստանում իրենց հավասար պայմաններում զգան։

Այս խորագրի վերջին նյութերը