Լրահոս

02.11.2012 00:20


ԱՄՆ դեսպան. «Հուսով ենք, որ նախագահական ընտրությունները կլինեն թափանցիկ և արդար»

ԱՄՆ դեսպան. «Հուսով ենք, որ նախագահական ընտրությունները կլինեն թափանցիկ և արդար»

Նոյեմբերի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին: «Կարևոր է, որ ամրապնդվեն այն դրական միտումները, որոնք նկատվեցին մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն իրականացնում էր դիտորդական առաքելություն: ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկներ, որոնց իրականացումը կարող է օգնել ընտրությունների անցկացմանը»,-ընդգծեց Հեֆֆերնը: Նրա խոսքով` ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որը դիտարկում է ներկայացված բոլոր 26 առաջարկները: «Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին և հուսով ենք, որ դրանք կլինեն թափանցիկ և արդար: Ակնկալում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ կապահովվի ամուր և արդար մրցակցությունը»,-նշեց դեսպանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը