Լրահոս

02.11.2012 09:47


Գալուստ Սահակյանն անընդունելի է համարում Նաիրի Հունանյանին այցելելը

Գալուստ Սահակյանն անընդունելի է համարում Նաիրի Հունանյանին այցելելը

Ինչպես գրում է «Առավոտ» թերթը, ԱԺ մի քանի պատգամավորներ հոկտեմբերի 27-ի նախօրեին գնացել են Նաիրի Հունանյանին և Կարեն Հունանյանին տեսակցության։ Հարցին՝ արդյոք դրա մեջ արտառոց որևէ բան չկա՞, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է.

 «Ես սուբյեկտիվ մտածողություն ունեմ, դրա համար այդ կապակցությամբ չէի ուզենա գնահատական տալ: Ինձ համար դա անընդունելի երևույթ է»:

Հարցին՝ չի՞ փորձել որպես պատգամավոր այցելել կալանավայրեր, տեսնել, թե ինչպիսին են պայմանները և այլն, Գալուստ Սահակյանը պատասխանել է.

 «Ոչ, չեմ տեսել: Առավել ևս` Նաիրի Հունանյանին: Իմ մեջ ուրիշ ասոցիացիաներ են առաջանում, միգուցե նաև վրեժ կա մեջս, դրա համար չեմ ուզում խոսել»։

Այս խորագրի վերջին նյութերը