ԲՀԿ քաղխորհրդի անդամ Բաղդասար Մհերյանի պատասխանը Մանվել Սարգսյանին
Այսօր լրատվամիջոցներից մեկում զարմանքով հայտնաբերեցինք մի անուն ազգանուն, որն իր ցաքուցրիվ խոկմունքները փորձել է փոխանցել լրագրողին: Ինչպես սովորաբար, այս անգամ էլ բան դուրս չի եկել, որովհետեւ յուրաքանչյուր նախադասության վերջում զգացվում է լրագրողի հորանջը: Իրոք, մետաֆիզիկական հզոր ունակություններ են պահանջվում իմաստավորելու հեղինակի մտքի ժայթքումը. «Բոլորսէլգիտենք, որ 20 տարիէ` օրենքիգերակայություն, իրավահավասարություն, դատականհանակարգչկա, բայցչէ՞որայդպայմաններումկյանքկա»: Հզոր ձեւակերպում է, այս տեմպերով շարունակելու դեպքում հեղինակը նվազագույն ջանքերով կյանք կհայտնաբերի անգամ Մարսի վրա: Էլ ավելի տպավորիչ է մյուս փայլատակումը. «Այդդեպքումհասարակությունը, տեսնելովայդվիճակը, ռացիոնալէդառնում, երբչգիտի, թեինպե՞սազատվիայսվիճակից»: Այսպիսի դեպքերում, երբ բառաժայթքումը սկսում է վերաճել պաթոլոգիայի, արժե, որ հեղինակը ինքնէլռացիոնալդառնա, մանավանդ որ չգիտի, թե ինչպե՞ս ազատվի իր այդ վիճակից:
Հանրային ու քաղաքական կյանքի, երկրի ապագայի ու հատկապես կուսակցությունների վերաբերյալ մեջբերումներից միտումնավոր ձեռնպահ ենք մնում` ելնելով էսթետիկական նկատառումներից` առանց այդ էլ մեր ժողովուրդը աչք չի բացում առտնին հոգսերից:
Եվ դիտարկում վերջին՝ հույս ունենք, որ քաղաքագիտական նման հանճարեղ մտքեր երկնելուց առաջ սույն քաղաքագետը, պետպատվերի շրջանակում ստեղծագործելուց ազատ ժամերին կմտածի վերոնշյալի մասին։ Չի բացառվում, որ անգամ մի գիրք գրի՝ «Քաղաքագիտական վերլուծությունն ու CO2 գազի տրանսֆորմացիան՝ հաճախորդացման դժվարին ոլորաններում» թեմայով։ Վստահ ենք՝ այն կարող է հավակնել անգամ բեսթսելլերի։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Բաղդասար Մհերյանի պատասխանը Մանվել Սարգսյանին
Այսօր լրատվամիջոցներից մեկում զարմանքով հայտնաբերեցինք մի անուն ազգանուն, որն իր ցաքուցրիվ խոկմունքները փորձել է փոխանցել լրագրողին: Ինչպես սովորաբար, այս անգամ էլ բան դուրս չի եկել, որովհետեւ յուրաքանչյուր նախադասության վերջում զգացվում է լրագրողի հորանջը: Իրոք, մետաֆիզիկական հզոր ունակություններ են պահանջվում իմաստավորելու հեղինակի մտքի ժայթքումը. «Բոլորս էլ գիտենք, որ 20 տարի է` օրենքի գերակայություն, իրավահավասարություն, դատական հանակարգ չկա, բայց չէ՞ որ այդ պայմաններում կյանք կա»: Հզոր ձեւակերպում է, այս տեմպերով շարունակելու դեպքում հեղինակը նվազագույն ջանքերով կյանք կհայտնաբերի անգամ Մարսի վրա: Էլ ավելի տպավորիչ է մյուս փայլատակումը. «Այդ դեպքում հասարակությունը, տեսնելով այդ վիճակը, ռացիոնալ է դառնում, երբ չգիտի, թե ինպե՞ս ազատվի այս վիճակից»: Այսպիսի դեպքերում, երբ բառաժայթքումը սկսում է վերաճել պաթոլոգիայի, արժե, որ հեղինակը ինքն էլ ռացիոնալ դառնա, մանավանդ որ չգիտի, թե ինչպե՞ս ազատվի իր այդ վիճակից:
Հանրային ու քաղաքական կյանքի, երկրի ապագայի ու հատկապես կուսակցությունների վերաբերյալ մեջբերումներից միտումնավոր ձեռնպահ ենք մնում` ելնելով էսթետիկական նկատառումներից` առանց այդ էլ մեր ժողովուրդը աչք չի բացում առտնին հոգսերից:
Եվ դիտարկում վերջին՝ հույս ունենք, որ քաղաքագիտական նման հանճարեղ մտքեր երկնելուց առաջ սույն քաղաքագետը, պետպատվերի շրջանակում ստեղծագործելուց ազատ ժամերին կմտածի վերոնշյալի մասին։ Չի բացառվում, որ անգամ մի գիրք գրի՝ «Քաղաքագիտական վերլուծությունն ու CO2 գազի տրանսֆորմացիան՝ հաճախորդացման դժվարին ոլորաններում» թեմայով։ Վստահ ենք՝ այն կարող է հավակնել անգամ բեսթսելլերի։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Բաղդասար Մհերյան