Հայր և որդի մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր ևւ որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ալեքսանյանը քրեակատարողական հիմնարկում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաև որդուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ խարդախության մի դեպքը Ա. Ալեքսանյանի որդին՝ Ն. Ալեքսանյանը, կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս. Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, առաջադրված մեղադրանքի համաձայն, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում` իր ծառայությունների դիմաց պահանջելով 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է և հափշտակել:
Մյուս երկու դեպքերում հայր և որդի Ալեքսանյաները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն. Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը և նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա. Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա. Մինասյանին` վերջինիս խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա. Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը և ստացել 10 292 100 դրամին համարաժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն. Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար և 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:
Մեկ այլ դրվագով Ն. Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ. Քլինջյանը և Ղ. Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30,87 հեկտար հողատարածք, որի մասին Ն. Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա. Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրև գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:
Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն. Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:
Նախաքննական մարմինը Ն. Ալեքսանյանին յուրաքանչյուր դրվագով մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Ա. Ալեքսանյանին` երկու դրվագից յուրաքանչյուրի համար 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի ևւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: