Հանրային հեռուստաընկերության տաղավարում հանդիսատես է մահացել
Նախօրեին Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում հաղորդման նկարահանման ժամանակ մահացել է հանդիսատեսներից մեկը՝ 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանը, ով ըստ նրա հարազատների՝ սրտի անբավարարություն է ունեցել։
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի համար Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել: