ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարարի նամակին. դեսպանատունը հետևում է Խուդյանի գործին
Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետևում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:
«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: «Նրանց արդեն քաջ հայտնի են և՛ գործող անձանց շրջանակը, և՛ չվճարված հարկերը, և՛ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1,5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2 000 000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները։Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, և նրանց ևս հայտնի են որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել , թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:
Սփյուռքահայ գործարարը նաև դեսպանին տեղյակ էր պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: «Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա. ՀՀ արդարադատությունը չի գործում, և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,–հայտնել էր ամերիկահայ գործարարը:
ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարարի նամակին. դեսպանատունը հետևում է Խուդյանի գործին
Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետևում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:
«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: «Նրանց արդեն քաջ հայտնի են և՛ գործող անձանց շրջանակը, և՛ չվճարված հարկերը, և՛ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1,5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2 000 000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները։ Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, և նրանց ևս հայտնի են որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել , թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը: