ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ: Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա: Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության: Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ատրճանակի սպառնալիքի տակ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:
Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա:
Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:
Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: