Լրահոս

01.11.2012 15:24


Բարձրաստիճան 4 «անհայտ» պաշտոնյաների բուժծառայությունների համար բյուջեից գումար է հատկացվելու

Բարձրաստիճան 4 «անհայտ» պաշտոնյաների բուժծառայությունների համար բյուջեից գումար է հատկացվելու

2013թ. բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շարքում առանձին տողով նախատաեսված է 15 մլն դրամ հատկացնել բարձրաստիճան 4 անձանց մատուցվող բուժծառայությունների համար: Թե որոշակի ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը, չի նշվում։ Անուններ չի տվել նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

–Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու: Դա՛ է։ Ավելին բացատրելու խնդիր չունեմ: Անվտանգության հետ է կապված,-միայն նշել է  նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը