Տիգրան Ուրիխանյան. «Մեկ անգամ ևս կրկնում եմ որոշ իշխանական պատվեր կատարող լրատվամիջոցների համար»
Արձագանքելով երեկ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից պահանջել է իրեն տրամադրել բազկաթոռ և բողոքել իր աշխատավարձից` նշելով, որ այն բավարար չէ նույնիսկ մեկ որակյալ բաճկոն գնելու համար, «1lur.am»-ը խոսել է Տիգրան Ուրիխանյանի հետ:
«Ես երեկ իմ խոսքում ասել եմ, որ այսուհետ պետք է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը և վերաբերմունքը պետական ծառայողի հանդեպ: Եվ եթե ԱԺ-ում աշխատում են մարդիկ, պիտի աշխատեն բարոյական պայմաններում: Բառացիորեն ասել եմ հետևյալը՝ ես հասկանում եմ, որ երկրում փող չկա, հասկանում եմ, որ գոյատևման բյուջե եք ձևավորել, հասկանում եմ, որ պատգամավորն իր աշխատավարձով չի կարող ձեռք բերել մի նորմալ բաճկոն, որով խայտառակ չի լինի ասենք ադրբեջանական պատվիրակության առջև: Ընդունում եմ ծանր վիճակը, բայց գոնե աշխատանքային պայմաններ ստեղծեք, աթոռ տրամադրեք սենյակում, որպեսզի մարդը կարողանա աշխատել: Ի՞նչ է նշանակում՝ գալիս ես աշխատանքի և ստիպված ես ինքդ գույք ձեռք բերել: Խոսքը միայն պատգամավորի աշխատավարձի մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր կատարում են պետական ծառայություն: Ո՞նց եք պատկերացնում, որ պատգամավորը 244 հազ դրամ աշխատավարձով կարողանա իր պարտականություններն իրականացնել հավուր պատշաճի՝ օրենսդիր և վերահսկողական գործունեությամբ զբաղվի, ներկայացուցչական առաքելություն իրականացնի, դրա հետ մեկտեղ բավարարի սեփական կենսակերպի համար անհրաժեշտ կոմունալ բոլոր ծախսերը, ինչպե՞ս եք պատկերացնում դա: Այսինքն՝ մենք պատգամավորներին նայում ենք ոչ թե որպես պետական հիմնարկում աշխատողների, այլ ինչ-որ կարգավիճակում գտնվող մարդկա՞նց»:
Դիտարկամանը, թե բոլորը սխալ են հասկացել իր խոսքը, Ուրիխանյանը պատասխանել է.
«Մեկ անգամ ևս կրկնում եմ որոշ իշխանական պատվեր կատարող լրատվամիջոցների համար, որ խոսքս ավելի շատ խորքային իմաստ ունի, իսկ դա հասկանալու համար շատ բան պետք չէ…»։