Մշակույթի պետական քոլեջը միացվեց թատերական ինստիտուտին, իսկ էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ կոնսերվատորիային. հերթը բուհերինն է
Կառավարության այսօրվա որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունն ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին՝ դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը։
Իր հերթին,ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհերի խոշորացման գործընթացը կսկսվի հաջորդ տարի։
–Պարզապես պետք է քաղաքական որոշում կայացնել,-ասել է Արմեն Աշոտյանը:
Մշակույթի պետական քոլեջը միացվեց թատերական ինստիտուտին, իսկ էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ կոնսերվատորիային. հերթը բուհերինն է
Կառավարության այսօրվա որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունն ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին՝ դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը։
Իր հերթին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհերի խոշորացման գործընթացը կսկսվի հաջորդ տարի։

7or.am