Լրահոս

01.11.2012 14:13


Գյումրու քաղաքապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Գյումրու քաղաքապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց  Հայաստանում  ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Հեֆֆերնին:  Ողջունելով հյուրին՝  Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքի առաջ ծառացած խնդիրներին նկատմամբ դեսպանի ցուցաբերած  ուշադրութան համար և տեղեկացրեց, որ ցանկանում է ավելի սերտացնել Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցությունը և հայտնեց քաղաքի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և քննարկման իր պատրաստակամութան մասին:  

Պատասխան խոսքում դեսպանը շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 

Այս խորագրի վերջին նյութերը