Լրահոս

01.11.2012 13:57


Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը»

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը»

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում:

Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը: Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանը չէ, որ պետք է թույլ տա Արցախի ժողովրդին տնօրինելու սեփական ճակատագիրը: Արցախի ժողովուրդն այդ իրավունքը վաստակել է թե՛ ռազմի դաշտում եւ թե՛ ամրագրել հանրաքվեով:

Ինչ վերաբերում է նրան, որ չպետք է թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումը, ապա հարկ է հիշել իրենց նախկին առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի խոսքերը. “Չկա ադրբեջաներեն, կա միայն թուրքերեն”: Այսինքն` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետությունը:

Իսկ Շուշիում Բյուլբյուլի արձանի կանգնեցման առնչությամբ նշեմ, որ դրա հնարավորությունը սպառված չէ. Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի Արցախի հանրապետության հետ, բացի դեսպանատուն Շուշիում եւ իր դեսպանատան շենքում իր իսկ ճաշակով տեղադրի Բյուլբյուլի կամ այլ գործիչների արձանները»:

Այս խորագրի վերջին նյութերը