Տնտեսական

01.11.2012 13:31


Հ. Բագրատյան. «ԱՊՊԱ-ի 10% շահույթը կբավարարեր թոշակների բարձրացման համար»

Հ. Բագրատյան. «ԱՊՊԱ-ի 10% շահույթը կբավարարեր թոշակների բարձրացման համար»

Այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱՊՊԱ-ին, որն ի սկզբանե եղել է մոնոպոլ, և հիմա դրան ավելացել է առողջապահության ապահովագրությունը, որտեղ նույնպես գները որոշում է Կենտրոնական բանկը, այսինքն՝ ի վերուստ ինչ-որ մարդկանց շահույթներ են ապահովվում։

–ԱՊՊԱ-ի 10% շահույթի մասին է ասվում, որը կբավարարեր թոշակների բարձրացման համար,- հստակեցրել է պատգամավորը։

Պ. Սաֆարյանը փորձել է խուսափել կամ հետաձգել հարցի քննարկումը՝ նշելով, որ ապահովագրության հարցը սոցիալական ոլորտի քննարկման ժամանակ է ներկայացվելու, և ճիշտ կլիներ՝ այն ժամանակ անդրադառնային այդ հարցին։

Այս խորագրի վերջին նյութերը