Լրահոս

01.11.2012 13:24


Ծանրամարտի համաշխարհային ուսանողական առաջնությանը հայ 8 մարզիկ կմասնակցի

Ծանրամարտի համաշխարհային ուսանողական առաջնությանը հայ 8 մարզիկ կմասնակցի

Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 4-10-ը կանցկացվի ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը:

Հայաստանի վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանը մրցավայր կուղեկցի հետևյալ ծանրորդներին` Սմբատ Մարգարյան (56 կգ, Երևան), Վանիկ Ավետիսյան (69 կգ, Սամաղար), Սամվել Գրիգորյան (77 կգ, Քասախ), Վահրամ Գևորգյան, Աղասի Աղասյան, երկուսն էլ` 85 կգ, Վանաձոր և Երևան), Վարդան Դավթյան (94 կգ, Երևան), ծանրքաշայիններ, երևանցի Անդրանիկ Հովհաննիսյան և գյումրեցի Հայկ Հակոբյան:

Այս խորագրի վերջին նյութերը