Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգներին օգնություն է առաջարկել «Սենդի» փոթորկից տուժածների համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։
«Իրանի Կարմիր մահիկը պատրաստ է օգնել ԱՄՆ-ում տուժածներին»,-ասել է այդ կազմակերպության ղեկավար Մահմուդ Մազաֆֆարը։
Կառույցն օգնության առաջարկը նամակով ներկայացրել է նաև ԱՄՆ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։ Իրանի Կարմիր մահիկը մտահոգություն է հայտնել այն վնասի կապակցությամբ, որն ԱՄՆ-ի ժողովուրդը կրել է բնական աղետի պատճառով և տուժած ամերիկացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։
Իրանը ԱՄՆ–ին մարդասիրական օգնություն է առաջարկել