Լրահոս

01.11.2012 12:30


«Սենդի» փոթորիկի զոհերի թիվը ԱՄՆ–ում աճում է

«Սենդի» փոթորիկի զոհերի թիվը ԱՄՆ–ում աճում է

«Սենդի» փոթորիկի զոհերի թիվը ԱՄՆ-ում հասել է 72–ի: Այս մասին հաղորդում է «Ֆոքս նյուս» հեռուստաալիքը:

Փոթորիկը, որն ավելի վաղ հարվածել էր Կարիբյան ավազանի երկրներին, երեքշաբթի գիշերը պատուհասել էր ԱՄՆ-ի արևելյան նահանգներին: Տարերային աղետի հետևանքով առավելապես տուժել էին Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգները: Ընդհանուր առմամբ՝ էլեկտրականությունից արևելյան ափում զրկվել էր ավելի քան 8 մլն մարդ:

Այս պահին ԱՄՆ մայրաքաղաքում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է, սակայն Վաշինգտոնին մոտ գտնվող Մերիլենդի խոշորագույն քաղաք Բալթիմորում  25 հազ. մարդ շարունակում  է առանց էլեկտրականության մնալ։  

Այս խորագրի վերջին նյութերը